ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-03-20 12:18:02 ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ 400

An image2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:

Նաև հորդորում ենք բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին: