ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-11 05:40:14 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում 1079

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքի իրացման ցանցում:
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։
Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: