Արագածոտնում կասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը
Արագածոտնում կասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2023-10-09 00:00:00 208
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Արագածոտնի մարզի Ցամաքասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և պարզել, որ դպրոցի խոհանոցը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան)։
Մասնավորապես՝
- ճաշարանի սպասարկման սրահի հատակը չի ունեցել հարթ մակերես և չի գտնվել նորոգ վիճակում, պատերը հեշտությամբ մաքրվող չեն եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից,
- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
- ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
- ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով՝ միացված գործող կոյուղուն, տեղակայված չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով,
- բացակայել են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները,
- աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չի ունեցել սանիտարական գրքույկ:
Դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։