Հակամանրէային կայունության վտանգները․ Civilnet
Հակամանրէային կայունության վտանգները․ Civilnet
2024-04-12 10:05:57
709
Առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը հայտնագործած Ալեքսանդր Ֆլեմինգը Նոբելյան մրցանակաբաշխության իր ելույթում զգուշացրել էր՝ մանրէները շուտով կարող են պենիցիլինի հանդեպ կայունություն ձեռք բերել, ինչը լուրջ առողջապահական խնդիր կառաջացնի։ Այս կանխատեսումն արդեն իրականություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան շուրջ 5 միլիոն մահ է գրանցվում՝ կապված հակամանրէային կայունության հետ։