Օձուն համայնքում վերացվել է երկու մանկապարտեզների խոհանոցների արտադրական գործունեության կասեցումները
Օձուն համայնքում վերացվել է երկու մանկապարտեզների խոհանոցների արտադրական գործունեության կասեցումները
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2024-04-19 17:26:44 374
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Պարզվել է, որ նախկինում խոհանոցներում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները շտկվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեության կասեցումները վերացվել են: