ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձն Անասնաբույժի օրվա կապակցությամբ
ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձն Անասնաբույժի օրվա կապակցությամբ
2024-04-26 16:32:01 419
ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի ուղերձը
ԱՅՍՕՐ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՕՐՆ Է
Հարգելի Անասնաբույժներ
Հայաստանի Հանրապետության անասնաբույժի օրվա կապակցությամբ ընդունեք իմ գնահատանքն ու երախտագիտությունը Ձեր մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր մասնագիտական աշխատանքի ճիշտ և հստակ կատարումը շատ կարևոր դեր ունի հանրային առողջության և գյուղացիական տնտեսությունների վնասներից զերծ պահելու գործում։
Մասնավորապես․ կարևոր է այն, որ․
Դուք կանխարգելողն եք կենդանիներից և կենդանական ծագման սննդամթերքից մարդուն անցնող հիվանդությունները, ինչը մարտահրավեր է համայն մարդկության համար։
Հատկանշական է, որ յուրաքանչյուր անասնաբույժի աշխատանքի արդյունքով կենդանիների առողջությունը դառնում է մեր առողջությունը, ինչպես նաև կանխարգելվում են համաճարակները, բուժվում են կենդանիները։
Կարևորելով Ձեր մեծ նպաստը հանրային առողջության պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացումներին, Դուք մեկ առողջություն (կենդանու առողջությունը մեր առողջությունն է) ապահովվելով և ուղղակիորեն ազդելով գուղացիական տնտեսությունների եկամուտներին, միաժամանակ սպառողին հասնում է անվտանգ կենդանական ծագման սննդամթերք:
Որպես սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար հավաստիացնում եմ, որ Ձեր պրոֆեսիոնալիզմը, ամենօրյա նվիրված ու աշխատասիրությամբ կատարվող աշխատանքը էապես թեթևացնում են սննդամթերքի անվտանգության ֆունկցիոնալ խնդիրները: Տեղին է նշել, որ յուրաքանչյուր հայ սպառող գերադասելով սնվել կենդանական ծագման մթերքներով, չի նկատում Ձեր լավ աշխատանքը, սակայն մի փոքր խնդիրների դեպքում հիշում են բոլորին՝ կենդանատիրոջից մինչև վերահսկող։ Ուստի, հաճախ Ձեզ չնկատելը Ձեր լավ աշխատանքի արդյունքն է, իսկ այս օրը պետք է ընդունել այդ օրերի համար սպառողների և կենդանատերերի շնորհակալության և երախտիքի օր տարվա կատարված նվիրված աշխատանքի համար, որին միանում են նաև համայն աշխարհը՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը։
Անասնաբուժության դերը մեր կյանքում կարևորելով գտնում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ են կիրառել նորարար տեխնոլոգիաները և դրանով նաև հորդորել ավագ անասնաբույժներին շարունակաբար հարստացնել նոր սերնդի գիտելիքները, իսկ վերջիններս վստահ նվիրումով ընդունեն այդքան կարևոր մասնագիտության ընկալման և զարգացման մարտահրավերները: Դա մեզ կօգնի ունենալ հիվանդությունների վաղ հայտնաբերման, նոր հիվանդությունների ճանաչման, ավելի ճշգրիտ ախտորոշման և բուժման հստակ մեթոդներ և գործողություններ։
Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել մասնագիտական գործունեության համար, մաղթել առողջություն, ուժ և եռանդ։ Թող Ձեր աշխատանքը միշտ բարձր գնահատվի, իսկ դրա արդյունքները մարդկանց համար ավելի առողջ և ապահով դարձնեն կենդանական ծագման սննդամթերքը: