ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում տեղի է ունեցել մարզային ֆորում նվիրված Անասնաբույժի օրվան

Գյումրիում տեղի է ունեցել մարզային ֆորում նվիրված Անասնաբույժի օրվան

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-04-26 17:14:08 Գյումրիում տեղի է ունեցել մարզային ֆորում նվիրված Անասնաբույժի օրվան 465

An imageԱրդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրության և գիտության արդիականացում՝ ՄԱՎԵՏԱ», ծրագրի աջակցությամբ՝ այսօր Գյումրիում անցկացվել է «Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է» կարգախոսով մարզային ֆորումը։ An imageՏոնը լավ առիթ էր ստեղծել ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անասնաբույժներին իրենց նվիրված աշխատանքի համար։ Օրվա հերոսներին շնորհավորել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ռազմավարական զարգացման գործակալության ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձիք։ Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, իսկ նրանցից լավագույններին հանձնվել են շնորհակալագրեր։