Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում այսօր շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը
Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում այսօր շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը
2021-10-14 11:18:46 772
Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում այսօր շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը:
Խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ անցած լինեն ՊՇՌ հետազոտություն: