ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-05-03 16:27:29 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 620

An image«Մայրիկ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։

Արդյունքում պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը սպոր առաջացնող ջերմասեր թերմոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:

Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։