ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում
ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում
2021-10-15 11:25:08 856
ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում:
Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։
Հարկ է արձանագրել, որ ստուգված բոլոր խանութներում աշխատակիցները եղել են կամ պատվաստված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։