ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Շաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում

Շաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-16 11:47:14 Շաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում 863

An imageՇաբաթ օրը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները հակահամաճարակային վերահսկողություն են անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սուպերմարկետներում:
Խախտումներ չեն արձանագրվել։
Ստուգված բոլոր խանութների աշխատակիցները եղել են պատվաստված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։