ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2024-05-20 11:56:10 441
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝
- - արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն,
- - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից,
- - բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր,
- - արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:
Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ: