ԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
ԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
2024-05-21 17:35:41 370
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Աիդա Իսրայելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք. Իջևան):
Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ աշխատանքի հետ անհամատեղելի խախտումներ, որոնց հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Մասնավորապես՝
- հանրային սննդի օբյեկտում չեն եղել առանձին տեղադրված ձեռքերի և հումքի լվացման լվացարաններ (սպասքի, հումքի և ձեռքերի լվացման համար առկա է մեկ լվացարան),
- սննդի կառույցի պատերը, հատակը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա է եղել բորբոս,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները եղել են ոչ նորոգ վիճակում,
- Չի պահպանվել սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման գործընթացների պարբերականությունը։
Սահմանվել է անհամապատասխանությունները վերցնելու ժամկետ: