ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2024-05-23 14:10:00 404
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք):
Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր: Այսպես՝
- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցի առանձին մուտքով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է կաթի վերամշակման (պանիր) արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։