ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-05-23 16:47:37 ՈՒՂԵՑՈՒՅՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 447

ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱՀԱՆՈՂ ՀԱՐԳԵԼԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում զետեղված է Ձեզ համար կարևոր տեղեկատվություն այն մասին, թե որ երկրներ կարող եք արտահանել ձեր արտադրանքը և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ գործընթացն իրականացնելու համար (հղում՝ https://snund.am/hy/page/artahanvoum/241):

Տեսչական մարմինը պատրաստ է նաև իր լիազորությունների շրջանակում աջակցել ցանկացած երկրի պահանջների և դրանց համապատասխանեցման գործընթացն անցնելու հարցում, եթե որևէ՝ կայքում չնշված, երկիր կաթնամթերք, մսամթերք ինչպես նաև ցանկացած այլ ապրանքատեսակ արտահանելու հարցում հետաքրքրված եք:

Մանրամասների համար կարող եք դիմել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչություն (015404046-141) կամ սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժին (015404040-221):

Թեժ գիծ՝ 118

Ձեր առաջարկությունները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստերին՝ varduhi.harutyunyan@ssfs.am կամ ssfspri@gmail.com: