ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (НАССР) ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (НАССР) ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
2024-05-27 10:39:46 633
Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը, իրականացվող պետական վերահսկողության շրջանակում, սննդի շղթայի օբյեկտներում վերահսկողություն է իրականացնում նաև Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎՎՀԿԿ) (Hazard Analysis and Critical Control Points – НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի նկատմամբ (սահմանված է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության 021/2011 տեխնիկական կանոնակարգով):
Ինչպես վկայում են ՍԱՏՄ վերահսկողության արդյունքները, առավել հաճախ արձանագրվող խախտումները կապված են տվյալ ընթացակարգերի ոչ ճիշտ ներդրման կամ ներդրման բացակայության հետ։ Ինչպես պետական վերահսկողության ընթացքում, այնպես էլ Տեսչական մարմնի կողմից տրվող խորհրդատվությունների ժամանակ տնտեսավարողների կողմից բարձրացվում է խնդիր, որ վերջիններս չունեն համապատասխան գիտելիքներ և մասնագետներ տվյալ օրենսդրական պահանջը կատարելու համար։
Շահագրգռված լինելով, որ Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (НАССР) ներդրվի սննդի շղթայում գործող կազմակերպություններում, ինչպես նաև հաշվի առնելով օրենսդրության պահանջը՝ սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում անվտանգության ապահովման կազմակերպումը և հսկողությունն իրականացվում են պատրաստողի կողմից՝ ինքնուրույն և (կամ) երրորդ կողմի մասնակցությամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր այն կազմակերպություններին, որոնք տվյալ անվտանգության կառավարման համակարգերի ներդման, գնահատման, ընթացիկ հսկողության, ինչպես նաև վերապատրաստման վերաբերյալ մատուցում են ծառայություններ, առաջարկում է տրամադրել դրանց ցանկը և գնացուցակը՝ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում հրապարակելու համար։
Մանրամասների համար կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118, կամ Սննդամթերքի անվտանգության վարչություն՝ 015 404040 140: