ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՀԿ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

ՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՀԿ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-05-30 12:38:53 ՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԿԱՀԿ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ 421

An imageԱյս օրերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պատվիրակների 91-րդ գլխավոր նստաշրջանը, որին մասնակցում է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար, Հայաստանի Հանրապետության պատվիրակ Արմեն Հայրապետյանը։
Նստաշրջանը հոբելյանական է. ԿԱՀԿ-ն նշում է ստեղծման 100 ամյակը:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը, որի մեջ էր նաև Տեսչական մարմնի միջազգային համագործակցության բաժնի պետ Տիգրան Եսայանը, մասնակցել է կենդանիների դաբաղի և այլ անդրսահմանային հիվանդությունների հիմնական ռիսկերի վերհանման, կանխարգելման և հսկողության Անդրկովկասի և հարևան երկրների տարածաշրջանային համագործակցությանն ուղղված հանդիպմանը, որի ժամանակ Կովկասի 4 հարևան երկրների (Հայաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան) կողմից ներկայացվել են իրենց երկրներում այդ հիվանդության կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առկա իրավիճակը: Նաև՝ աշխատանքներ են տարվել 8 երկրների (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Իրաք, Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան) լիազոր մարմնների միջև հիվանդությունների, բռնկումների և պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով ստորագրվելիք համաձայնագրի սկզբունքների շուրջ:
Հայկական պատվիրակությունը մի շարք երկրների պատվիրակների հետ է ունեցել է առանձին հանդիպումներ:
Մասնավորապես՝ ԱՄՆ և ՀՀ ներակայացուցիչները քննարկել են Հայաստանից որոշ ապրանքատեսակների ԱՄՆ արտահանման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցրեր, Բելառուսի Հանրապետության պատվիրակների հետ հանդիպմանն անդրադարձել են երրորդ երկրներից Բելառուսի տարածքով կենդանի կենդանիների և կենդանական ու ոչ կենդանական ծագման բեռների դեպի Հայաստան տեղափոխման ժամանակ ծագած խնդիրներին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատարների հետ՝ Իրանի տարածքով, որպես տարանցիկ երկիր, կենդանի կենդանիների այլ երկրներ արտահանման, իրանական մի շարք կազմակերպությունների ԵԱՏՄ երրորդ երկրների ռեեստրում գրանցվելու և Հայաստանում կենդանիների հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութերի համատեղ արտադրությանն առնչվող հարցերին:
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ արդյունավետ քննարկումներ են ընթացել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման, ինչպես նաև մի շարք երկրների՝ ԵԱՏՄ երրորդ երկրների ռեեստրում գրանցվելու ժամանակ առաջացած խնդիրների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք արագ արձագանքել ռուս-վրացական Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացող խնդիրներին և հրատապ լուծում տալ:
Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան արտահանումը եղել է Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ հանդիպման գլխավոր առանցքը, իսկ ԿԱՀԿ համապատասխան ներկայացուցիչների հետ որոշակի մտքեր են փոխանակվել այդ կազմակերպության կողմից Հայաստանում սպասվող աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել են անասնաբուժության ոլորտում բացերի վերհանման հնարավությունը, անասնաբուժական լաբորիատորիաների համար անասնաբուժական կարողությունների գնահատման, ինչպես նաև անասնաբուժական քոլեջների ուսանողների վերապատրաստմանն առնչվող հարցերը:
ԿԱՀԿ Հայաստանի պատվիրակ Արմեն Հայրապետյանը մասնակցել է ԿԱՀԿ նոր գլխավոր տնօրենի, տարածաշրջանային հանձնաժողովների նախագահների և նրանց անդամների ընտրության աշխատանքներին: