ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2024-06-10 11:11:06 475
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում,
- կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն,
- առաստաղների և պատերի մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։