ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում

Խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-23 03:42:03 Խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում 717

An imageCovid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում:

33 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։