ԴԱՍԸՆԹԱՑ. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ HACCP ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
ԴԱՍԸՆԹԱՑ. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ HACCP ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
2024-07-23 12:23:00 461
Սննդի շղթայում գործունեություն ծավալող կազմակերպություններում Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդմանն աջակցելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կազմակերպվել է «HACCP-ի սկզբունքները որպես սննդամթերքի անվտանգության և մրցակցության հիմք» խորագրով սեմինար (EHEGD կազմակերպության աջակցությամբ):
Սեմինարին մասնակցել են սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց մոտ անցկացված վերահսկողության ընթացքում պարզվել էր, որ այդ կազմակերպություններում HACCP համակարգ ներդրված չէ կամ կան դրա սկզբունքների էական խախտումներ։ Սեմինարի նպատակն է օգնել տնտեսավարողներին ստանալու գիտելիքներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են նախնական սանիտարական ծրագրերը, որոնք HACCP-ի հիմքն են, լվացումն ու ախտահանումը, հիգիենիկ ռիսկի գնահատումն ու նախագծման պահանջները։ Ներկայացվել են նաև սննդի արդյունաբերության ու անվտանգության ոլորտում խելացի և թվային համակարգերը, սարքավորումների սպասարկման նրբությունները և այլն:
Ծավալված քննարկումների ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտնագության վարչության պետ Գոհար Վարդանյանը, դասընթացավարներ Կարինե Գրիգորյանը, Ալեքսեյ Լեշովը և Գրիգորի Բադալյանը պատասխանել են տնտեսավարողերի հարցերին՝ հավաստիացնելով, որ միայն HACCP սկզբունքներին հետևելով և արտադրական բոլոր փուլերը փաստաթղթավորելով հնարավոր է երաշխավորել սննդամթերքի անվտանգության անհրաժեշտ մակարդակ: