ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-07-25 12:30:00 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 438

An imageԲրուցելոզը զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է և ընդգրկված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Բրուցելոզի հարուցիչը պահպանվում է հողի, ջրի, բարձր ջերմային մշակում չանցած կաթնամթերքի մեջ՝ դառնալով վարակի աղբյուր։

Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում, իսկ հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմաստիճանը, մկանացավը, հոդացավը, որոնք կարող են դառնալ քրոնիկ:

Թեև հիվանդ կենդանիներն անհապաղ մեկուսացվում են ընդհանուր գլխաքանակից և 15 օրվա ընթացքում ենթարկվում սանիտարական սպանդի, այնուամենայնիվ, առաջնային համարելով քաղաքացու անվտանգությունը, առողջության պահպանման կարևորությունն ու տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր պաշտոնական snund.am կայքում հրապարակում է այն տարածաշրջաններն ու բնակավայրերը, որտեղ բրուցելոզ հիվանդության դեպքերը հաստատվել են լաբորատոր փորձաքննությամբ:

Առաջարկում ենք մինչև որևէ բնակավայրերից գնում կատարելը հավաստիանալ, որ ձեզ չեն վաճառում հիվանդ կենդանի կամ կենդանուց ստացված միս-մսամթերք, կաթ կամ կաթնամթերք:

Հիվանդության տարածվածության մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝

https://snund.am/hy/page/hivandvouthyvounneri-irazekman-hamakarg/236