ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երեքշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

Երեքշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-10-27 01:54:25 Երեքշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում 642

An imageԵրեքշաբթի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նակատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:

42 տնտեսավարողի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 9 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։