ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2024-08-26 17:35:57 270
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել Հակոբ Բունիաթյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «քաբաբի ֆարշ տավարի» արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ախտածին ա/թ սալմոնելաներ, ԱՑԽՄ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (ք․ Երևան, Ադոնցի փողոց)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։