ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2024-08-30 11:56:03 366
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
- տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ չեն իրականացվել,
- արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանված չի եղել,
- ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը և հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չէր տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից, ինչպես նաև չեն ապահովել նշված համակարգերի ֆիլտրերի և մաքրման, փոխման ենթակա այլ մասերի հասանելիությունը,
- արտադրամասը ապահովված չի եղել սանհանգույցներով, չի ունեցել նախամուտք, ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, տաք և սառը ջրով,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և չի իրականացվել,
- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.
- պանրի արտադրության մեջ օգտագործվել է փայտյա ներծծող մակերեսով սեղաններ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խխատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ: