ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՎԱՅԹ ՖՈՒԴ» ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՎԱՅԹ ՖՈՒԴ» ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-08-30 17:27:51 «ՎԱՅԹ ՖՈՒԴ»  ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 69

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վայթ ֆուդ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- արտադրական շինությունների պատերի մակերևույթները և առաստաղները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
- շինությունների դռները հարթ չեն եղել՝ պատրաստված չներծծող նյութերից,
- արտադրական շինություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ այդ արտադրական շինություններում սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ:
Կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։