Հոկտեմբերի 27-ի երեկոյան ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանց, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներ
Հոկտեմբերի 27-ի երեկոյան ՍԱՏՄ տեսուչներն այցելել են մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանց, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներ
2021-10-28 02:43:23 900
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում:
41 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում մի շարք օբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 7 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան