ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-09-04 16:08:31 ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 304

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ:

Այսպես.
-արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը,
-արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները,
-չի բացառվել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը արտադրական շինությունների տարածք,
-չի ապահովվել տեխնիկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
-չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
-արտադրական շինություններն ապահովված չեն եղել սանհանգույցներով,
-չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ: