ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ - ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՍԱՏՄ - ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-09-04 18:31:46 ՍԱՏՄ - ՊԳԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՈՒՐՋ 339

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին:

Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝

անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության,

կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման,

անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ),

կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարի նոր կիրառական մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման,

ինչպես նաև հանրային սննդի կետերի արտադրական հսկողության ծրագրերի վերապատրաստմանն առնչվող հարցեր։