ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ» ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ» ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-09-09 12:29:14 «ՍՈՒԻԹ ՕՐԻԵԱՆԹ»  ՍՊԸ - ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇՈԿՈԼԱԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 243

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պաշտպանությունը,
- արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել են սննդամթերքի արտադրություն՝ առաստաղը, պատերը, հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- շինություններում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
- արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն՝ արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- արտադրությունում չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ։
Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։