«ՍՈՒԼՈՒԳՈՒՆԻ ՊԱՆԻՐ «ՈՍԿԵՊԱՐ»»-ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՐՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ
«ՍՈՒԼՈՒԳՈՒՆԻ ՊԱՆԻՐ «ՈՍԿԵՊԱՐ»»-ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՐՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ
2024-09-09 16:43:08 268
Անհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ:
Արտադրամասում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ «Սուլուգունի պանիր «Ոսկեպար»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Հայտնաբերվել են նաև հետևյալ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները.
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
- արտադրական շինությունների հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերով,
- չափաբաժանված կաթնամթերքի փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ չապահովելով այդ արտադրանքի անվտանգությունը:
Այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: