ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-09-10 10:58:43 ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ 404

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին։

Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, տրվել է արտադրատեսակները իրացման ցանցից հետկանչի, օգտահանման կամ ոչնչացման կարգադրագիր, որի պահանջը կատարվել է. խմբաքանակը ոչնչացվել է:

Սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ: