ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿ. ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՄԻՍԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ
ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԿՆԱՐԿ. ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ՄԻՍԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ
2024-09-16 16:56:18 306
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը:
Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։
Հիշեցնենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:
Մշտադիտարկման արդյունքները կհրապարակվեն: