ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ. ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-09-23 17:00:49 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ.  ԿԱՍԵՑՎԵԼ Է 417

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5):

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Մասնավորապես՝

-«Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ, իսկ «Խոզի շաուրմա»-յի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

-«Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ: