ՎՎՀԿԿ – НАССР ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
ՎՎՀԿԿ – НАССР ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2024-09-25 12:52:36 349
Արտադրողը պարտավոր է մշակել, իրականացնել և պահպանել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ - НАССР - Hazard analysis and critical control points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը. գործող օրենսդրության պահանջ է:
Այս համակարգի վերահսկողությունը, որ վերապահված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, սննդամթերքի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է: Դրանով էլ պայմանավորված են վերապատրաստման դասընթացները, որոնք կազմակերպվում են ոլորտի մասնագետների ու տեսուչների համար:
Եվրոպական Միության, TAIEX գործակալության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ կազմակերպած եռօրյա՝ «Վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետեր» թեմայով վերապատրաստման դասընթացը Տեսչական մարմնի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար սեփական գիտելիքներն ու հմտություններն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն էր:
Բանախոսները՝ Իռլանադիայի Սննդի անվտանգության մարմնի աուդիտոր Պատրիկ Ֆարելը և Պորտուգալիայի Գյուղատնտեսության և ձկնաբուծության նախարարության Սննդի և անասնաբուժության բաժնի անասնաբույժ-փորձագետ՝ Պաուլա Քրիստինա Նևես Սիլվա Սանտոսն անդրադարձել են հսկման կրիտիկական կետերին, նշելով, որ դրանք պետք է հստակ տարբերակվեն արտադրության և առաքման գործընթացներում, իսկ համապատասխան վերահսկողության արդյունքում հայտնաբերված վտանգները պետք է վերացվեն կամ նվազեցվեն մինչ ընդունելի մակարդակ: Ոչ բավարար վերահսկումն այս քայլերում կամ դրա բացակայությունը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ մթերքի անվտանգության հարցում: