ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2024-09-25 14:17:46 381
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները Վարդուհի Առուշյանին պատկանող կիսապատրաստվածքի արտադրամասում իրականացրել են ստուգում (Արարատի մարզ, գ․ Սիս), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- շինությունները չեն ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորություն,
- ապահովված չի եղել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածություն,
- չի ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններ,
- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չեն եղել սանհանգույցներով, աշխատանքային համազգեստի համար կախիչներով,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից․
- արտադրական շինության պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,
- արտադրական տարածքի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կիսապատրաստվածքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։