ՎԵՐԱՑՎԵԼ Է ԱԶԱՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է ԱԶԱՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2024-10-18 10:16:50
773
Սուսաննա Հարությունյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզի, Ազատավան գյուղ):
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

