ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԱՎԱՇԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2024-11-01 10:28:37 205
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Հուսիկ Խաչատրյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
Այսպես.
- արտադրամասի առաստաղներն ու այլ կառուցվածքներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
- նախամուտքում չեն եղել կախիչներ աշխատանքային համազգեստների համար և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացնելը, սահմանվել է ժամկետ: