ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-11-05 09:44:18 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ 167

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են:

Ի մասնավորի՝

- հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար,

- չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, չեն եղել համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում իրականացնելու, միջատներից պաշտպանվելու համար,

- հատակը, պատերը, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտորեն մաքրվող անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,

- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,

- բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: