ԿԱՍԵՑՎԵԼ Է տոմատի մածուկի արտադրությունը
ԿԱՍԵՑՎԵԼ Է տոմատի մածուկի արտադրությունը
2024-11-13 10:39:15 425
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին-Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ բացառությամբ C. Botulinum-ի և կամ C. Perfringenes-ի և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և կամ բորբոսասնկեր և կամ խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։
Այդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։