ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-11-18 17:20:17 ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 21

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը:

Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,

- չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,

- չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: