ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-11-21 15:41:42 «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 31

An image ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Զորակ):
Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ տնտեսավարողը խմորեղենն արտադրում է բնակելի տան սենյակներից մեկում, ինչը սննդամթերքի արտադրությանը ներկայացվող նորմերի կոպիտ խախտում է:
Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և տեխնիկական սպասարկման սահմանափակ հնարավորություններ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝
• «Ասիական համ» ընկերությանը պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է,
• ընկերությանը տրամադրվել է ժամանակ՝ բոլոր տեխնիկական և հիգիենիկ պահանջների համապատասխանությունն ապահովելու համար։