Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են իրականացրել Երևանի իրացման ցանցի և հանրային սննդի 10 օբյեկտներում
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են իրականացրել Երևանի իրացման ցանցի և հանրային սննդի 10 օբյեկտներում
2021-11-08 10:38:32 750
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի իրացման ցանցի և հանրային սննդի 10 օբյեկտներում:
Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել և արձանագրություններ չեն կազմվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան