ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-11-26 14:53:50 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 280

An imageԱնհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

- շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,

- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։

Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար։