ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
2024-11-27 12:29:24 277
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը (Արարատի մարզ, գ․ Տափերական)։
Մասնավորապես՝
-սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը,
- ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,
- սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ,
- առաստաղների, հատակների, պատերի և պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում,
- ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։