Կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը
Կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը
2021-11-08 10:44:25 701
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ):
Պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որի արդյունքում, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին պահանջներին:
«Կամարի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: