ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-12-05 12:39:35 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 260

An imageՀարգելի քաղաքացիներ

Տարբեր հարթակներում կեղծ օգտատերերի կողմից անպատասխանատու հայտարարություններ են հրապարակվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում աշխատանքի ու կոնկրետ թափուր տեղերի վերաբերյալ՝ պարտականությունների ու հմտությունների մասին մտացածին նշումներով:

Տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն ՍԱՏՄ պաշտոնական https://snund.am (https://snund.am/hy/page/vacancy/64) և Քաղաքացիական ծառայության գրասենյակի https://cso.gov.am կայքերում, որոնք համալրվում են բացառապես Քաղաքացիական ծառայության համակարգով նախատեսված մրցութային ընթացակարգով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 118 անվճար հեռախոսահամարով: