«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
2024-12-05 15:42:26 320
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։
Մասնավորապես՝
․ արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից,
․ չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները,
․ առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,
․ արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։