ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հայաստան – ԱՄՆ քննարկումներ. սննդամթերքի անվտանգություն

Հայաստան – ԱՄՆ քննարկումներ. սննդամթերքի անվտանգություն

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-12-10 15:12:26 Հայաստան – ԱՄՆ քննարկումներ. սննդամթերքի անվտանգություն 263

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԱՄՆ տարածաշրջանային գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չոդհրիին և գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին։

Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց վերացման համար հնարավոր ջանքերի ներդրման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։