ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-12-13 09:40:43 ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ 347

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,

հատակը, պատերը, առաստաղները, աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,

չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: