ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-12-16 22:26:35 ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ  ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ 62

An imageԱյս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը:

ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի կառուցման և շահագործման պայմանները, ինչպես նաև այդ մասին շահագրգիռ անձանց իրազեկելու անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարության կողմից ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարված վերջին փոփոխությունների ու լրացումների արդյունքում՝ ծրագրից օգտվելու և լիզինգով սպանդանոցային սարքավորում ձեռք բերելու հնարվորություն է ընձեռնվել ոչ միայն անձանց, այլև համայնքներին՝ այդպիսով ընդլայնելով սպանդային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը։